Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գիա Ժորժոլիանին մտադիր է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնանկության գործընթաց սկսել:

«Կարծում եմ, գոյություն ունեն ավելի քան բավարար պատճառներ խորհրդարանում նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ես, որպես խորհրդարանի ներկայացուցիչ, հունիսի 26-ին կսկսեմ համապատասխան գործողություններ: Հույս ունեմ՝ մեծամասնությունը կպաշտպանի այդ նախաձեռնությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Պատգամավորի խոսքով՝ իմպիչմենթը պետք է ոչ թե նրա համար, որ «Սահակաշվիլին չլինի նախագահ», որովհետեւ առանց այդ էլ դա տեղի կունենա հոկտեմբերին, «այլ այն բանի համար, որպեսզի հասարակությունն ամբողջությամբ գիտակցի հանցավոր ռեժիմի կողմից երկրի համար կործանարար գործողությունները»:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ զենքի գաղտնարանները ողջ երկրի տարածքում ստեղծվել են նրա հանձնարարությամբ:  Բացի այդ, Սահակաշվիլին նշել է, որ զենքի պահեստներում սեռական բռնության եւ խոշտանգումների տեսակադրեր չեն եղել: Նաեւ երկրի նախագահը հավելել է, որ ուժայինների կողմից խոշտանգումները չեն կրել զանգվածային բնույթ: Նրա խոսքով՝ հնարավոր է, որեւէ մեկը «զբաղվել է ինքնագործունեությամբ» եւ կատարել հանցագործություններ եւ այդ դեպքում նրանք պետք է պատասխանատվություն կրել: