Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435 համարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 25-ամյա Ա. Դավթյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: