Հունիսի 23-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի թիվ 49 տան մոտակայքում հայտնաբերվել է հրետանային արկի նմանվող առարկա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է 85 մմ տրամաչափի շարքից դուրս եկած արկ, որն իրենից վտանգ չի ներկայացնում:
Գտածոն փոխանցվել է ոստիկանության Աշոցքի բաժին:


























