Հունիսի 23-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ախպարաշեն թաղամասում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ Կամոյի փողոցում այրվել է «Գազել» մակնիշի 34 ՏՍ 266 համարանիշի բեռնատարի (վարորդ` Էդգար Մանուկյան) շարժիչի հատվածը:




























