Հունիսի 23-ին, ժամը 02.53-ին ահազանգ է ստացվել, որ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ս. Տարոնց փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԿԻԱ» մակնիշի 35 TS 636 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակի հենասյանը: Գազատար խողովակը չի վնասվել, տուժածներ չկան: