Մոսկվայում ոստիկանները փնտրում են  տղամարդու գլխատված եւ կապկպված դին փողոցում  թողած հանցագործներին:

Հունիսի 24-ին գլխատված դին գտել էին Իզմայլովո թաղամասում: Մայիսի մեկի փողոցի N99 շենքի մոտ կոմունալ ծառայության աշխատակիցները մարդու մարմնի մնացորդներ էին հայտնաբերել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայությունը հաստատել է սպանվածի հայտնաբերելու փաստը:  

Կտրել էին զոհի գլուխն ու կապկպել ձեռքերը, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը, որը պարզում է տղամարդու մահվան պատճառները: Ըստ նախնական տվյալների` նա այլ վայրում է սպանվել, հետո են տեղափոխել այդտեղ: