Խաչիկ Ստամբոլցյանը ստեր եւ հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի եւ իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել եւ հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը:  Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր եւ հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի եւ իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Իրականությանը համապատասխանում է, թերեւս, միայն այն, որ Պաշտպանն իրոք ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանին, ինչպես ընդունում է հարյուրավոր տարբեր բնույթի եւ տարբեր խնդիրներով քաղաքացիներին»: