Մարտի 4-ին Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը իր պաշտոնից հրաժարականի պաշտոնական հայտարարություն է ներկայացրել: Այս պաշտոնը նա զբաղեցնում էր 2001 թվականից: Տյագաչովն ընդգծել է, որ ինքը նույնպես պատասխանատվություն է կրում Վանկուվերի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի ձախողման համար:
«Մեր օլիմպիական հավաքականի ելույթները չեն արդարացրել իմ հայրենակիցների հույսերը: Որպես Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, ես, ինչպես նաեւ հայրենական սպորտի այլ ղեկավարներ, պատասխանատվություն ենք կրում այդ արդյունքի համար»,- ասված է Օլիմպիական կոմիտեի կայքում տեղադրված նրա հայտարարության մեջ:



























