Հունիսի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Հայկավան գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























