Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Մուշ քաղաքի պատմական հայկական տների քանդման դեմ ինտերնետում ստորագրահավաք է սկսվել։
Ստամբուլահայերի կողմից imzakampanyam.com ինտերնետ կայքում սկսած ստորագրահավաքն ուղղված է Մուշի պատմական հայկական տների քանդման դեմ։
Ստորագրահավաքի հայտարարության տեքստում նշված է, որ Մուշի քաղաքապետարանը, որի խորհրդի անդամների մեծ մասը Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներ են։
«1915-ին սկսված ցեղասպանությունը մինչեւ այսօր շարունակվում է որպես մշակութային ու տնտեսական ցեղասպանություն»,-նշվել է հայտարարության մեջ։
Նշվում է, որ քանդվող պատմական տների տեղում նոր շենքեր են կառուցվելու։



























