Վրացական կողմը այս շաբաթ Ժնեւում կայանալիք բանակցությունների ընթացքում կբողոքարկի վրացական կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող ազատ երթեւեկության սահմանափակումները Աբխազիայում եւ Ցխինվալում: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան:
«Հումանիտար հարցերով խմբի շրջանակներում վրացական պատվիրակությունը կբարձրացնի շրջափակման մեջ գտնվող տարածքներում մեր քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակության հարցն ու շրջափակող ուժերի կողմից ստեղծվող այլ խոչընդոտներ: Սկզբունքային խոսակցություն է սպասվում, եւ այդ առնչությամբ Վրաստանն իր բողոքը կարտահայտի»,-հայտարարել է Ջալագանիան: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում վրացկան կողմը կրկին կբարձրացնի Ռուսաստանի կողմից ուժի չկիրառման վերաբերյալ պարտականությունների ստանձնման եւ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանում միջազգային անվտանգության մեխանիզմի մշակման անհրաժեշտության հարցը:
Վրացական ԱԳՆ տվայլներով՝ սահմանի որոշ հատվածներում սահմանագիծը վրացական ուղղությամբ խորացվել է, ինչի կապակցությամբ ռուսական կողմին բողոքի նոտա է հանձնվել:



























