Երեւանի վարչական շրջաններում, հուլիսի 1-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում գործելու է ավելի քան 100 բակային ճամբար` հագեցած մարզամշակութային եւ ճանաչողական միջոցառումներով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի հետ կապված` արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ տեխնիկական եւ մեթոդական աջակցության ցուցաբերման նպատակով Երեւանի շտապբուժօգնության ծառայության մասնագետներն այս օրերին գտնվում են Ստեփանակերտում` տեղում փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել հուլիսի 3-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում Երեւանի օրերը պատշաճ կազմակերպելու եւ մայրաքաղաքն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով:
Քաղաքապետը հանձնարարվել է նաեւ նախապատրաստական աշխատանքներ տանել հոկտեմբերի 11-ին Երեւանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի համաժողովի կազմակերպման համար:




























