Դոլգոպրուդնոյեում  15-րդ հարկից իր երեխաներին ցած նետած 27-ամյա Գալինա  Ռյաբկովային Մոսկվայի շրջանային դատարանը հարկադիր բուժման է ուղարկել: Մարդասպանի ամուսինը կարծում է, որ կինն առողջ է եւ նրա համար ավելի խիստ պատիժ է պահանջում, հայտնում է «Նովի ռեգիոնը»: Ամուսինը դատարանից նաեւ ամուսնալուծություն  է խնդրում:

Մեկ տարի առաջ մարդասպան մոր պատմությունը ցնցել էր ողջ Ռուսաստանը:  2012թ. հունիսի 24-ի առավոտյան 15-րդ հարկի պատշգամբից մեկը մյուսի հետեւից երկու տղա էին ընկել:  Չորսամյա Ռոդիոնը եւ յոթնամյա Վոլոդյան տեղում մահացել էին: 

Հարցաքննությունների ընթացքում Գալինա Ռյաբկովան պատմել էր, թե վախեցել է, որ ամուսինը կամուսնալուծվի իրենից եւ կխլի տղաներին: Իբր այդ վախն էլ իրեն դրդել էր ինքնասպանության, ինչին ցանկացել էր դիմել երեխաների հետ միասին: Սակայն իր դեպքում համարձակությունը չէր ներել:

Ռուս կինն իր երեխաներին դուրս է նետել 15-րդ հարկից, քանի որ «իրեն ձանձրացրել էին»

 Գալինան արդեն երկու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն է անցել, մասնագետները ախտորոշել են հոգեկան խանգարում: Ավելի ուշ` արդեն կալանավայրում, Գալինան կրկին փորձել էր ինքնասպան լինել: Ըստ մեղադրող կողմի` այժմ նրա վիճակն ավելի է վատացել: