Ստամբուլում «Գեզի» այգու դիմակայության շրջանակներում հունիսի 23-ի երեկոյան Թաքսիմի հրապարակում հավաքված քաղաքացիների դեմ գործողություններ սկսած ոստիկանությունը կրկին անհամարժեք ուժ է կիրառել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը «Գեզի» այգու ակտիվիստներին հեռացրել է Թաքսիմի հրապարակից եւ ուժ կիրառել նրանց դեմ։
Տեսախցիկը ֆիքսել է ոստիկանների կողմից ակտիվիստներին ծեծելու դեպք։ Քաղաքացիական հագուստով ոստիկանը եւ համազգեստավոր ոստիկանները ծեծել են ակտիվիստների։



























