Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող Սմավերդի արհեստական լճակում:

Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել Գյումրի քաղաքի բնակիչ, 49-ամյա Լ. Սուքիասյանի դին: