Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիլիկյան թաղամասի 10-1/3 հասցեում գտնվող «Ռաֆ-Էլիտ» ՍՊԸ-ի պահեստի տարածքում օձ է նկատվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:




























