Այսօր՝ հունիսի 24-ին, Հայաստանի ՊՆ համալիրում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաների եւ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչների միջեւ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր «ՀՀ ԶՈՒ հայեցակարգերի եւ օպերատիվ պլանավորման, դասընթացների եւ ուսումնական ծրագրերի մեջ միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման լավագույն փորձը եւ մոտեցումները» խորագրով  քննարկումների անցկացումը: