Հունիսի 24-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում Հարավային Կովկասում քաղաքականության հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստ է տեղի ունեցել`«Հարավային Կովկասում մեր քաղաքականության խնդիրների մասին» թեմայով: Նիստը վարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Հանգամանորեն քննարկվել են ռուսական դիվանագիտության տարբեր ոլորտներ` անդրկովկասյան ուղղությամբ բազմազան խնդիրներ իրականացնելու վերաբերյալ, որոնք սահմանվել էին 2012թ. մայիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի № 605 «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության ուղղության իրականացման միջոցների վերաբերյալ» հրամանագրով եւ ՌԴ արտաքին քաղաքականության հռչակագրով, որը հաստատվել էր 2013թ. փետրվարի 12-ին:
«Հարավային Կովկասը այն տարածքն է, որի հետ պատմականորեն կապված են Ռուսաստանի կենսական շահերը: Մեր ամենակարեւոր առաջնահերթությունն է խաղաղության եւ կայունության ապահովումը, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, տարածաշրջանի տնտեսական ներուժի ճիշտ օգտագործումն այդտեղ ապրող բոլոր ժողովուրդների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:


























