Անկարայում Ստամբուի «Գեզի» այգու համար բողոքի դուրս եկած Էթհեմ Սարըսուլուքին սպանած ոստիկան Ա. Շ.-մ դատարանի կողմից ազատ է արձակվել։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝  Անկարայի Կարմիր Մահիկի հրապարակում բողոքի ցույցի դուրս եկած Էթհեմ Սարըսուլուքին սպանած ոստիկանը Անկարայի քաղաքացիական գործերով 13-րդ դատարանի կողմից ազատ է արձակվել։ Դատարանը որոշել է, որ ոստիկանը գործել է  օրենքի շրջանակում եւ բնական պաշտպանության է դիմել։

Նշենք, որ Ա.Շ.-ն ոստիկանության միջամտության ժամանակ ատրճանակով կրակել է Էթհեմ Սարըսուլուքի գլխին։ Ծանր վիրավորված Էթհեմը մահացել էր հիվանդանոցում։

Էթհեմ Սարըսուլուքի սպանության պահը ֆիքսվել է տեսախցիկի կողմից։ Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։