Մերձմոսկվայում ֆուտբոլի դարպասն ընկել է ընկերների հետ խաղացող 13-ամյա տղայի վրա. նա տեղում մահացել է:
Դեպքի վայր ժամանած քննիչները պարզել են հետեւյալը. «Անչափահաս տղան կախվել է ֆուտբոլի դարպասից եւ իր ծանրությունից դարպասն ընկել է՝ իր տակ թողնելով տղայի գլուխը: Ստացած մարմնական վնասվածքներից տղան տեղում մահացել է»:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, սա առաջին դեպքը չէ, երբ ֆուտբոլի դարպասների ընկնելու հետեւանքով երեխա է մահանում: 2012-ի ապրիլին Չիստո-Պերխուրովո գյուղում 13-ամյա աղջնակ էր զոհվել, որի վրա ընկել էր ֆուտբոլի դարպասը: Դրանից 10 օր առաջ Պրիմորյեի մարզում ֆուտբոլի դարպասի տակ էր մնացել 14-ամյա մի պատանի:
























