Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա ալ-Թանին պաշտոնապես կհրաժարվի գահից` այն որդուն ժառանգելով: Այս մասին միապետը հայտարարել է ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Ամենակարող Աստված գիտի, որ ես իշխանությունը հանուն իշխանության չէի ցանկանում եւ երբեք չեմ գործել` ելնելով սեփական դրդապատճառներից»,-ընդգծել է շեյխը` դիմելով իր ենթականերին: «Գլխավորը միշտ էլ եղել են ազգի շահերը եւ հենց հանուն այդ շահերի էլ պատմության նոր գլուխ ենք սկսում»,-հավելել է նա: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:

Ինչպես ենթադրվում է, էմիրի հետ միասին պաշտոնաթող կլինեն նաեւ երկրի վարչապետ շոյխ Համադ բեն Ջասեմ ալ-Թանին, ով հանդիսանում է նաեւ երկրի ԱԳ նախարր, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Շեյխ Համադն իշխում է 1995թ սկսած: Նրա կառավարման շրջանը համարվում է Քաթարի արդիականացման եւ բարեփոխումների շրջան: