Ավտոմեքենան, որով գնում էին Ժերար Դեպարդյեն եւ նրա նկարահանող խումբը, Մոսկվայի կենտրոնում վթարի է ենթարկվել: Ոստիկանը թույլ է տվել մեքենայի վարորդին շրջադարձ կատարել անթույլատրելի վայրում, ինչից հետո միկրոավտոբուսին է բախվել մայրաքաղաքային տաքսիներից մեկը: Ամենայն հավանականությամբ, մեղավոր կճանաչվի տաքսիստը: Դեպարդյեի մասնակցությամբ վթարի արդյունքում բոլոր օրինախախտ-տաքսիստների տվյալները կներառվեն հատուկ համառուսական ռեեստրում, որը մտադիր է շրջանառության մեջ դնել Ռուսաստանի տաքսիների ազգային խորհուրդը, գրում է «Իզվեստիան»:

Պարբերականի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ին, երբ Դեպարդյեն եւ նրա գործընկերները վերադառնում էին «Բիրյուզա» ֆիլմի նկարահանումներից:

Ավտովթարի արդյունքում նկարահանող խմբի 6 անդամներ քերծվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց գնալ: Պարզվել է, որ միկրոավտոբուսին բախված տաքսու վարորդը վարորդական իրավունք չի ունեցել: