Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 09.03-ին տեղեկություն է ստացվել, որ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չբացահայտված պայմաներում «Օպել Զաֆիրա»  մակնիշի 35 ՍՏ 227 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 08 ՍՍ 517 համարանիշի ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարաները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` 27-ամյա Արման Գուշունցին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: