Հունիսի 24-ին, ժամը 00.05-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու եւ Ե. Քոչարի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը, «ՎԱԶ-2109»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























