Ռուսաստանում բացահայտվել է խոշոր խարդախություն. կոմերցիոն իրացման համար նախատեսված ապրանքները հսկիչ-անցագրային կետն անցել են որպես հումանիտար բեռ: Վնասը կազմել է 41 մլն ռուբլի:
Ինչպես «Ինտերֆաքսին» է հաղորդել Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, քրգործ է հարուցվել Մոսկվայի երկրամասի Կուբինկա ՀԱԿ-ի 6 տեսուչների եւ դրա ղեկավարի նկատմամբ, ինչպես նաեւ «Միասնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավարի:
Ինչպես հետաքննությունն է պարզել, մի շարք պետական հաստատություններ, իսկապես մանկական իրերի կարիք ունենալով, համապատասխան հայտեր են ներկայացրել: Այս փաստից օգտվելով` չարագործները, Ռուսաստան են ներմուծել ապրանքնեը, սակայն դրանք հաստատություններին չեն տրամադրվել եւ իրացվել են որպես կոմերցիոն բեռ:
























