Հուլիսի 1-3-ը ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացվի Հայաստանի KBH-ի դպրոցական լիգայի ամառային գավաթի խաղարկությունը (ամառային ճամբարային հավաք):
Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Հայաստանի KBH-ի դպրոցական լիգան», «Ագապե» պրոդյուսերական կենտրոնը:
Ծրագրին կմասնակցեն Երեւան քաղաքի շուրջ 10 դպրոցների ավարտական դասարանի` 15-18 տարիքային խմբի աշակերտներ, որոնք վարում են աշխույժ, սպորտային ապրելակերպ, հետաքրքրվում են մշակույթով եւ հասարակական գործունեությամբ:
Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մեջ ոգեւորություն առաջացնել KBH խաղի նկատմամբ, զարգացնել հումորայի ներուժ, սերմանել նոր արժեքներ, կազմակերպել ճամբարային ակտիվ սպորտային հանգիստ ու ժամանց: Ծրագրի իրականացմամբ Հայաստանում կբարձրացվի դպրոցական, հետագայում նաեւ ուսանողական KBH-ի լիգայի մակարդակը, կստեղծվեն ուսումնական հաստատությունների միջեւ նոր կապեր:
Եռօրյա ճամբարային հավաքի ընթացքում կանցկացվեն վոլեյբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, շախմատի, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, կկազմակերպվի այցելություն լողավազան, Team Building, КВН-գավաթի խաղարկություն: Ճամբարի մասնակիցները կմրցեն 6 ջոկատներով:
Ինտելեկտուալ խաղ մրցույթին կհնչեն ՀՀ հանրակրթական համակարգում ներգրավված հայ գրականություն, հայոց պատմություն, մաթեմատիկա, աշխարհագրություն, տրամաբանություն առարկաներից հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ջոկատները կվաստակեն միավորներ, եւ կորոշվի հաղթողը: Team Building-ը թիմ ձեւավորող խաղ է, որի մշակույթը Հայաստանում նոր է ձեւավորվում: Team Building-ի հիմնական առանձնահատկությունը միավորման խնդիրն է, ջոկատում դրական մթնոլորտի ձեւավորումը, միասին աշխատելու ցանկության առաջացումը: Խաղն անցկացվելու է 2 փուլով` «Ողջույն» եւ «Բիատլոն»: Այն կգնահատվի КВН-ի դասական եղանակով` նախապես ընտրված ժյուրիի օգնությամբ: Գնահատման չափորոշիչներն են հումորի որակը, ինքնատիպությունը, ստեղծագործական մոտեցումը, թեմայի արդիականությունը, դերասանական մատուցումը:




























