Հունիսի 23-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Խանջյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Համլետ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ժամը 15.00-ի սահմաններում Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի առջեւի դուռը բացելով՝ սրահից բացահայտ հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել է շպարման պարագաներ, բջջային հեռախոս եւ կանխիկ գումար, սակայն փախուստի պահին բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: