Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, հունիսի 24-ին, տեղի է ունեցել Հայաստանի ԱԻՆ փողային նվագախմբի համերգը` նվիրված նվագախմբի 3-ամյա հոբելյանին։

Նվագախումբը ստեղծվել է 2010 թ.` ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ եւ արդեն 3 տարի է նախարարության որեւէ հանդիսավոր միջոցառում չի անցնում առանց նվագախմբի մասնակցության։

Ողջույնի խոսքում ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը մասնավորապես ասել է. «Այս 3 տարիների ընթացքում լուրջ ծրագիր է կյանքի կոչվել: Բոլորիս շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ: ԱԻ նախարարությունը հանրապետության ամենաերիտասարդ կառույցներից է, սակայն մեր նվագախումբը հասցրել է դառնալ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկը: Կյանքն, առհասարակ, նվագախմբի նման է` նախարարը դիրիժորն է, իսկ նախարարության աշխատակիցները` կատարողները: ԱԻ նախարարությունը լուրջ կառույց է, իսկ նվագախումբն այդ կառույցի մի մասն է:

Համերգից առաջ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը պատվոգրեր է հանձնել նվագախմբի երեք երաժշտի: Տոնական երեկոյի ընթացքում նվագախմբի եւս երեք անդամներ ԱԻ նախարարի անունից ստացել են շնորհակալագրեր:

Համերգի վերջում ԱԻՆ փողային նվագախումբը կատարել է «Հայ փրկարարի քայլերգը»։ Լեփ-լեցուն դահլիճը ոտքի կանգնած ծափահարել է: