«Samsung Electronics» ընկերությունը հայաստանյան շուկայում ներկայացնում է Samsung Smart TV հեռուստացույցները, որոնք ապահովում են ամենավերջին նորարարական տեխնոլոգիաներ եւ պատկերի գերազանց որակ:

«2012 թ-ին Samsung-ը, շնորհիվ իր յուրօրինակ տեխնոլոգիաների, բովանդակության եւ նրբաոճ դիզայնի, դարձավ Smart TV-ների բացարձակ առաջատարը հայաստանյան շուկայում: Եվ մենք համոզված ենք, որ Smart TV-ների նոր հնարավորությունները, որոնք մենք կներկայացնենք 2013 թ-ին, կօգնեն մեզ ամրապնդել մեր առաջատարի դիրքերը, - ասել է «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանն ու հավելել. «Samsung ընկերությունը միշտ ձգտում է առաջարկել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարդարացնեն մեր սպառողների բոլոր սպասումները, եւ դրա վառ օրինակներից է Smart TV-ին: Այս տարի մենք ներկայացնում ենք ավելի լայն էկրան, ավելի հստակ պատկեր, հավելվածների ավելի հարուստ ցանկ եւ իհարկե հեռուստացույցի ժեստերով եւ ձայնով կառավարման ավելի կատարելագործված հնարավորությունները»:

«Samsung Electronics» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Smart TV-ին իր Smart Hub ֆունկցիայի շնորհիվ իր օգտատերերին առաջարկում է  բովանդակության որոնման եւ ընտրման ավելի պարզ տարբերակ: Samsung Smart TV հեռուստացույցի՝ ժեստերի եւ ձայնի միջոցով կառավարման առանձնահատուկ տեխնոլոգիաները ընդմիշտ կփոխեն հեռուստացույցը կառավարելու ձեւը: Օրինակ՝ օգտատերերն իրենց ձայնի միջոցով կարող են միացնել եւ անջատել հեռուստացույցը, փոխել հեռուստալիքները, կառավարել ձայնը եւ հավելվածները: Ավելին, ներկառուցված Smart TV տեսախցիկը, որն ունի դեմքը ճանաչելու ֆունկցիա, հնարավորություն է ընձեռում օգտվելու Skype-ից առանց օգտագործողի անունը եւ գաղտնաբառը մուտքագրելու:

Smart TV-ին իր երկու ներկառուցված TV-ընդունիչների շնորհիվ  հնարավորություն է տալիս վայելելու երկու հեռուստացույցի առավելությունը: Օգտվելով Smart View ֆունկցիայից՝ օգտատերերը կարող են հետեւել հեռուստաեթերին այլ սենյակից՝ օգտագործելով իրենց սմարթֆոնը կամ պլանշետը: Բացի այդ, Smart View ֆունկցիանհնարավորություն է տալիս միաժամանակդիտելու երկու տարբեր ծրագրեր, մեկը՝ հեռուստացույցով, իսկ մյուսը՝ շարժական սարքով: Իսկ Smart Կինո ֆունկցիան հնարավորություն է տալիս մուտք գործելու ֆիլմերի ամենամեծ պահոցը, որտեղ կարելի է գտնել ավելի քան 7000 ֆիլմ՝ գերազանց որակով եւ պրոֆեսիոնալ թարգմանությամբ:

4-միջուկանի պրոցեսորի շնորհիվ օգտատերերը կարող են միաժամանակ կատարել մի քանի գործողություն. օգտագործել մի հավելված, իսկ մեկ ուրիշը՝ բեռնել ինտերնետից, ինչպես նաեւ օգտվել ինտերնետից խաղալիս կամ հեռուստացույց դիտելիս:

Այս տարի Samsung ընկերությունը ներկայացնում է նաեւ նոր եւ իր տեսակի մեջ բացառիկ՝ 85 դյույմ անկյունագծով 85S9 UHD TV մոդելը, որն ունի պատկերի աննկարագրելի որակ եւ Ultra HD թողունակություն. սա ԱՊՀ տարատաշրջանի ամենամեծ հեռուստացույցներից մեկն է:

«Շատ կարեւոր է հասկանալ, որ UHD TV ֆորմատը նորույթ է էլեկտրատեխնիկայի ոլորտում եւ ինչպես յուրաքանչյուր նորություն, միշտ ենթակա է կատարելագործման: Samsung ընկերությանը մասնագետները, քաջ գիտակցելով այդ նրբությունը, իրենց սպառողին առաջարկում են միշտ լինել տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում: Samsung UHD TV հեռուստացույցները միշտ կարելի է թարմացնել մեկ այլ նորարար տեխնոլոգիայի շնորհիվ, որը կոչվում է Evolution Kit: Այս սարքը հնարավորություն է տալիս թարմացնելու հեռուստացույցի օպերացիոն համակարգը, ինչպես նաեւ UHD հետագա ստանդարտները, ինչը Դուք չեք գտնի ոչ մի այլ արտադրողների մոտ: Սա է առանձնացնում Samsung ապրանքանիշը իր մրցակիցներից: Մենք միշտ հոգ ենք տանում մեր սպառողների մասին, ստեղծում ենք նորարար տեխնիկա եւ միշտ մեկ քայլ առաջ ենք»,- նշել է Շահբազյանը: