Ադրբեջանում փախստականները շարունակում են բողոքել կենսապայմաններից: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փիրիքյուշքյուլ զինվորական ավանում բնակեցված փախստականները փակել են մոտակա Բաքու-Շամախ ավտոմայրուղին: Բողոքի ցույցի մասնակիցները, գանգատվելով կենսապայմաններից, պահանջում են իրենց նոր բնակավայր տեղափոխել, որը Մուշվիգ ավանում կառուցվել է փախստականների համար: Ոստիկաններին հաջողվել է վերականգնել տրանսպորտի երթեւեկությունը:
Ադրբեջանում տարատեսակ բողոքի ցույցերը վերջերս մշտական են դարձել: Ըստ փորձագետների՝ բոլոր ցույցերի հիմքում սոցիալական դժգոհությունն է, շարքային քաղաքացիների ցածր կենսամակարդակը, վարչական ճնշումները եւ սոցիալական անարդարության այլ դրսեւորումներ:




























