Հունիսի 23-ին  Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` հունիսի 23-ին ժամը 23.40-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել են, որ մարմնական վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ 23-ամյա Իսրայել Հովհաննիսյանը, 20-ամյա Սիմոն Հովհաննիսյանը եւ 18-ամյա Պարույր Հակոբյանը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որն ավարտվել է դանակահարությամբ:  Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են: