«Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարության ժամանակ տեղի ունեցած մահվան ելքով ողբերգական պատահարի գործով շինարարա-տեխնիկական փորձաքննություն է նշանակվել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են  Ոստիկանության մամուլի ծառայությունից: 

«Փորձաքննությունը դեռ չի ավարտվել», - նշել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների ընթացքում էքսկավատորի վրա 30 տ կշռող ժայռաբեկոր էր ընկել: Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված էքսկավատորավար Ա. Խալաթյանը տեղում մահացել էր:  Տեղանքի  դժվարության պատճառով անհնար է եղել ծանր տեխնիկայի կիրառումը, որոնողական աշխատանքներն իրականացվել են ձեռքի տակ եղած միջոցներով: Այդ աշխատանքներին մասնակցել են 14 փրկարարներ, տեղի բնակիչները եւ ՀԷԿ-ի աշխատողները:  Կատարվածի փաստով նյութեր են նախապատրաստվում: