Հայաստանի ոստիկանությունը հետաքննում է Մանվել Հազրոյանի մահվան հանգամանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ոստիկանության մամուլի ծառայությունում:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով: Գործը քննվում է Էրեբունիի ոստիկանական բաժանմունքում: Նշենք, որ ինքնասպանությունների դեպքում տվյալ հոդվածով գործի հարուցումը ստանդարտ գործընթաց է:
Նախկին զինվոր Մանվել Հազրոյանը, ով ծառայակիցներին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման, հունիսի 19-ին հայտնաբերվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բանտախցում կախված:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանը 11.11.2011թ 1991թ ծնված Մանվել Հազրոյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման: Կենցաղային հողի վրա զինակիցների հետ վիճելով` Հազրոյանն ինքնաձիգից կրակ է բացել նրանց ուղղությամբ: Արդյունքում Լեւոն Եսայանը, Ներսես Գալոյանը, Նարեկ Սահակյանը եւ Նվեր Մարգարյանը զոհվել են, իսկ Սարգիս Մելքումյանը, Խաչիկ Ալեքսանյանը, Մասիս Գրիգորյանն ու ինքը Մանվել Հազրոյանը` վիրավորվել:


























