Հունիսի 25-ին, ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի առաջին մանկապարտեզում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դուրյան թաղամասի 50 հասցեում գտնվող թիվ 54 մանկապարտեզի բաց պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Զոհեր եւ տուժածներ չկան:




























