Հունիսի 25-ին, ժամը 22.52-ին  ահազանգ է  ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի 32 ՍՕ 304 պետհամարանիշով ավտոմեքենան(վարորդ`  1949թ. ծնված Ռ. Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորի եզրին, ինչի հետեւանքով Ռ.  Հարությունյանը եւ ուղեւոր՝ 1966թ.-ին ծնված Ա. Մանուկյանը դուրս են շպրտվել ավտոմեքենայից եւ հայտնվել ձորում:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տուժածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Ա. Մանուկյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ. Հարությունյանինը՝ ծանր:

Ժամը 23.41-ին հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: