«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, երեկ մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել, ինչը ժամեր է տեւել։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.

««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ մարզպետը բավական զայրացած է եղել եւ ներկաներից շատերի վրա է թափվել նրա զայրույթը։ Վերջին շրջանում մարզպետարանում իրականացված ստուգումների արդյունքները եւս նպաստել են, որ մարզպետը հիշի իր ղեկավարած նախկին գերատեսչությունը եւ «արտակարգ իրավիճակ» հայտարարի։

«ՉԻ» տեղեկություններով՝ մարզի տարբեր ոլորտների պատասխանատուների սպասվում է աշխատանքից հեռացում, եւ այդ հարցը եւս երեկ քննարվել է խորհրդակցության ժամանակ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):