Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի հրավիրել, մեկ անգամ է ԱԺ խմբակցության նիստ գումարել եւ այլեւս չի հիշում երկրի ծանր վիճակն ու կառավարությանն ուղղված իր քննադատությունը։
Այս մասին գրում է«Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» ԲՀԿ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ է հանդիպել ԲՀԿ-ականների հետ՝ հորդորելով «չխոսել մինչեւ սեպտեմբեր»։ Այսինքն՝ չքննադատել կառավարությանն ու չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին ։ Թե ինչ է սպասում ԲՀԿ-ն սեպտեմբերին՝ հայտնի չէ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























