Հունիսի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի մի բնակարանից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Գառնիկ Խ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր շորթում կատարելու համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:




























