Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Նանսենի փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված
Նարեկ Ա.-ին, որը հունիսի 5-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Նարեկ Ա.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:




























