Հունիսի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Քաղցրաշեն-Ոստան ճանապարհին բախվել է «ՎԱԶ 21011» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վերջինիս երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: