Հունիսի 26-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 7 շենքի մոտ գազատար խողովակից առկա է գազի արտահոսք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում իրականացրել են սառնարանների լիցքավորում, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: ՍՊԸ-ի աշխատակիցները դադալեցրել են լիցքավորումը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն: