Երեկ՝ հունիսի 25-ի առավոտյան սոցիալական ցանցերում եւ մի շարք լրատվական կայքերւմ տեղեկատվություն էր պտտվում, որ Դավիթաշեն 46/3 հասցեում ծառեր են հատում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր եւ արձանագրել, որ իսկապես, արմատախիլ են արվել թվով շուրջ 4-5 ծառեր, այդ թվում՝ պտղատու:

Բնակիչների հետ զրույցից պարզվել է, որ ծառահատումներն իրականացվում են այդ հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Այս առիթով շուրջ 30 բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների Պաշտպանին, որը կուսումնասիրվի, եւ համապատասխան գրություններ կուղարկվի պատկան մարմիններին: