Այսօրվա զորահանդեսի իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիեւը` սեփական բարբաջանքից հոգնած, 11-րդ րոպեին տհաճությամբ ժամացույցին է նայել. իսկ խոսել Ադրբեջանի` «որպես տարածաշրջանանում կայունացնող գործոնի» մասին, դեռ պետք էր եւս 8 րոպե:

«Բաքվի նոր խանի» ելույթը նախորդներից ոչնչով չի տարբերվել. միեւնույն մառազմն այն մասին, որ «ներկայիս Հայաստանը առաջացել է հին ադրբեջանական հողերի վրա», ադրբեջանական դրոշի, որը ծածանվելու է Ղարաբաղի վրա:

Եւ «պարզվել է» ամենակարեւորը` «վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում չկա այնպիսի երկիր, որը զարգանա նույնքան դինամիկ, որքան Ադրբեջանը»: Հաշվի առնելով վերջին մեկ տարվա եւ երեք ամիսների ընթացքում երկրի զանազան շրջաններում, այդ թվում` Բաքվում, ցուցարարների եւ ներքին զորքերի միջեւ բախումներն ու օրեցօր իշխող կլանի դեմ պայքարողների թվի ավելացումը` Ադրբեջանի նախագահը, բնականաբար, «մեծ վստահությամբ է խոսել երկրի ղեկավարության եւ ժողովրդի միասնականության մասին»:

Բուն զորահանդեսը տեւել է 50 րոպե: