Ռուսաստանի Լենինգրադի երկրամասի ոստիկանությունը ձերբակալել է Դատական կատարածուների դաշնային ծառայության հատուկ ջոկատայինի, ինչպես նաեւ նրա բարեկամին ու ծառայակիցներին, որոնց կասկածում են ավազակության եւ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ: Չարագործները հարձակվել են մերսման սրահների վրա: Ձերբակալվել են Ռուսլան Գուբաեւը, Ռուստամ Մամսուրովը, Թամերլան Քարդանովը եւ նրա եղբայ Բատրեզը:

Քննիչների տվյալներով` 2012թ հոկտեմբերի 18-ից դեկտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում բանդայի անդամները իրականացրել են 9 ավազակային հարձակում: Երկու հարձակումների ընթացքում Գուբաեւը սրահների աշխատակցուհիների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ եւ բռնաբարություն է իրականացրել: Մինչ այդ, օրինապահ մարմինների աղբյուրը պնդում է, որ արդեն առկա է բռնաբարության 4 էպիզոդ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ենթադրվում է, որ ձերբակալվածները մասնակցել են նաեւ 2012թ նոյեմբերի 11-ին մերսման սրահներից մեկի վրա իրականացված ավազակային հարձակմանն ու 26-ամյա կնոջ բռնաբարությանը: