Թմրամոլությունը չի հաջողվում ոչ մի կերպ նվազեցնել ամբողջ աշխարհում: Միակ երկիրը, որ հաջողվել է նվազեցնել, դա Շվեդիան է, մնացած բոլոր երկրներում աճում է: Այս  մասին այսօր` հունիսի 26-ին` Թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ հրավիրված  ասուլիսին ասաց ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում կա 4332 թմրամոլ, որոնցից 52 կին է: «Իսկ հետազոտությունների արդյունքով, որը իրականացվել է 2011թ. Ընթացքում, կա մոտավորապես 12 հազար 700 թմրամոլ: Պլանավորվում է 2013թ. եւս հետազոտություն անցկացնել: Իսկ թմրամոլների հիմնական տարիքը 29-49  տարեկան է: Մեկ հաշվառված թմրամոլ էլ անչափահաս է»,- նշեց Պետրոս Սեմերջյանը եւ ավելացրեց, որ համեմատ հարեւան երկրների՝ Հայաստանն ավելի բարվոք վիճակում է: 

Նարկոլոգը նշել է, թե թմրամոլությունը ամենից շատ տարածված է Պարսկաստանում , որտեղ թմրամոլների թիվը հասնում է 3 միլիոնի: Նախանցյալ տարվա համեմատ թմրամոլությունը Հայաստանում աճել է 50 տոկոսով, իսկ անցյալ տարվա համեմատ 30 տոկոսով: Առաջինը Հայաստանում տարածված է կանեփի օգտագործումը, ափիոն, կոկաին եւ մյուս խթանիչները: Բոլորը վտանգավոր են, իսկ ամենավտանգավորը բենզինի խթանիչն է,  որը կոդեին  տեսակի դեղերից , որպես լուծիչ են օգտագործում: Խոսելով կանխարգելիչ միջոցառումներից Պետրոս Սեմերջյանը ասաց, որ Առողջապահության նախարարությունը նախ փորձում է կանխարգելիչ միջոցառումների շրջանում, երկրորդը թմրամոլներին բժշկական ծառայություն են մատուցում, իսկ երրորդը՝ արդեն փորձում են հասցված վնասները նվազեցումը: Նախարարությունը ամեն հիվանդի բուժման մի օրվա համար վճարում է վեց հազար դրամ: