Երեկ՝ հունիսի 25-ի երեկոյան Կոտայքի մարզի Քաղսի գյուղում երիտասարդի դի են գտել: Վերջինիս գտել են գյուղի կեղտամաքրման կայանի կաթսայատանը՝ կախված վիճակում:

Ըստ նախնական վարկածի երիտասարդը ինքնասպանություն է գործել, սակայն ոստիկանությունում քննություն է կատարվում: Նշենք, որ երիտասարդի անունը Զոհրաբ է, նա 29 տարեկան է: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են , որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: