Ռուս հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը ՅՈւԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու 50-ամյա հոբելյանի օրը նամակ է գրել: Եթե մինչ այդ նա ուղղակիորեն դիմում էր Վլադիմիր Պուտինին, ապա այս անգամ նա խոստովանել է նման հաղորդագրությունների անիմաստությունը: «Գրում եմ ձեզ: Բոլորին, ովքեր կարդում են: Եվ բոլորին, ովքեր չեն կարդում»,-ասվում է Մակարեւիչի նամակում, որը հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հիշեցնելով վերջերս Բրյանսկում սպանված Անի Շկապցովայի ծնողների դատավճիռը, այն համեմատել է այն Խոդորովսկու 11-ամյա դատավճռի հետ: Հիշեցնենք, որ մայրը դատապարտվել է 4, իսկ հայրը` 19 տարի ազատազրկման:
«Նախագահը կրկին կասի, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, քանի որ ամեն ինչ որոշում է դատարանը: Իսկ մենք գիտենք, որ ոչ մի դատարան էլ չկա: Կա միայն «Ի՞նչ կցանկանայիք, Վլադիմիր Վլադիմիրովիչ»: Դա պարզ է ոչ միայն ամեն քաղաքացու, այլեւ ամեն մի շան, որն ապրում է Ռուսաստանում»,-գրում է Մակարեւիչը: «Ինչո՞ւ ենք թույլ տալիս այսպես նվաստացնել մեզ»,-հռետորական հարց է առաջադրում նա: «Հնարավոր է, որ մտածում եք, թե այս ամենը ձեր մասին չէ: Ոչ, սիրելիներս: Այս ամենը յուրաքանչյուրիս մասին է»,- ամփոփել է նա:


























