Ռուսաստանում` Կրասնոյարսկում, տղամարդը կրակ է բացել 6 դպրոցականների ուղղությամբ, որոնք մանկական հրապարակում չափազանց բարձր են ծիծաղել: Պատահարի արդյունքում 11-ամյա տղան հիվանդանոց է ընկել` որովայնի վնասվածքով:

Ինչպես երեխաներն են պատմել, տղամարդը միանգամից մի քանի անգամ կրակել է ավազանոցում խաղացող երեխաների ուղղությամբ: Փամփուշտներից մեկն էլ վնասել է 11-ամյա տղային, փոխանցում է Life News-ը:

Տղան վիրահատության է ենթարկվել: Ենթադրվում է, որ տղամարդը կրակել է գազային ինքնաձիգից: