Հունիսի 25-ին Կոտայքի մարզի Քաղսի գյուղի կաթսայատանը կախված վիճակում հայտնաբերված 29-ամյա Հ. Զ.-ն ապրում էր Հրազդանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղսիի գյուղապետ Սեդրակ Դավթյանը:

Նա նշեց, որ վերջինս մայրն է Քաղսի գյուղից, բայց վաղուց ընտանիքը ապրում է Հրազդանում: Հ.Զ.-ն ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Գյուղապետը պատմեց, որ երիտասարդը իր մեքենայով այդ օրը եկել է գյուղ, մեքենան կանգնեցրել է մաքրման կայանի հատվածում, այնուհետեւ ավելի ուշ հայտնաբերվել է նրա դիակը: Տարածքի պահակը տեսնելով, որ այդտեղ մեքենա կա կանգնած, առաջացել է եւ տեսել դիակը: «Նորմալ, խելոք ընտանիք էր, որեւէ խնդիր չի եղել, բայց բնական է, որ հենց այնպես տեղը չէր լինի, մի պատճառ կլիներ, բայց չգիտեմ ինչ»,- նշեց նա:

Գյուղապետը ասաց, որ խոսել է հարազատների հետ եւ նրանց համար եւս հանելուկ է, թե ինչու երիտասարդը պետք է ինքնասպանություն գործեր:

Հիշեցնենք, որ  հունիսի 25-ի երեկոյան Կոտայքի մարզի Քաղսի գյուղում երիտասարդի դի են գտել: Վերջինիս գտել են գյուղի կեղտամաքրման կայանի կաթսայատանը՝ կախված վիճակում:

Ըստ նախնական վարկածի երիտասարդը ինքնասպանություն է գործել, ոստիկանությունում քննություն է կատարվում: Նշենք, որ երիտասարդի անունը Զոհրաբ է, նա 29 տարեկան է: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: