Մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում տաքսու վարորդին ծեծի ենթարկած Արմեն Գալուստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Վերջինս բենզին Ռուբոյի՝ «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանի որդին է, ով տաքսու վարորդի 2000 ուղեվարձը չէր վճարել: Մեկ օր անց փողոցում հանդիպելով Արման Գալուստյանին` տաքսու վարորդը հիշեցրել էր չվճարած 2000 դրամի մասին, ինչից հետո վերջինս մոտեցել էր ու երկաթով հարվածներ էր հասցրել վարորդի  գլխին:

Տարածքում գտնվող ոստիկաններին չէր հաջողվել նույն օրը հայտնաբերել Ա.Գալուստյանին: Սակայն ը այսօր տեղեկացել է, որ Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգքրի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արման Գալուստյանը վերջին շրջանում նմանատիպ արարք մեկ անգամ էլ է թույլ տվել եւ երկու գործով մի անգամից քրեական գործ են հարուցել: Արման Գալուստյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ռոբերտ Գալուստյանն ինքն է դեպքի օրը զանգահարել ոստիկանություն` բարեխոսելով Արման Գալուստյանի համար: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում  հավաստիացրել էր, թե իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մի երիտասարդ ոստիկանությունում ներկայացել է որպես «Բենզին Ռուբո»-ի որդի` փորձելով խուսափել պատասխանատվությունից, իսկ ինքն էլ խնդրել է հնարավորինս խիստ վերաբերվել նրա նկատմամբ, քանի որ նման մարդ չի ճանաչում: